Անգլիայի ֆուտբոլի ընտրանու մարզչական կազմը հրապարակել է ֆուտբոլիստների անունները, ովքեր նոյեմբերի 14-ին Շվեդիայի ազգային հավաքականի դեմ խաղին մասնակցելու նպատակով ընդգրկվել են թիմի կազմում:
Ուշադրության է արժանի «Լիվերպուլ»-ի 17-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի հրավերը: Հիշեցնենք, որ Ստերլինգն ազգությամբ ջամայկացի է և մինչ այժմ դեռևս չէր կողմնորոշվել, թե ազգային որ թիմում հանդես կգա:
Անգլիայի հավաքական` Հարթ, Ռադի, Ֆորսթեր; Բեյնս, Բերտրանդ, Քեյհիլ, Կոլքեր, Յագելկա, Գ. Ջոնսոն, Շոուքրոս, Ուոլքեր; Կլևերլի, Ջերարդ, Ա. Լենոն, Օսման, Շելվի, Սթերլինգ, Ուոլքոթ, Ուիլշիր; Է. Յանգ, Ռունի, Սթարիջ, Ուելբեկ:









































