«Ատլետիկո Մինեյրո»-ի ղեկավարությունը նախատեսում է շարունակել համագործակցությունը 32-ամյա կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ:
Ֆուտբոլիստի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին բրազիլական լրատվամիջոցներին հայտնել է ակումբի մարզական գծով տնօրեն Էդուարդո Մալուֆը:
«Ռոնալդինյոն արժանի է ևս 1 մրցաշրջանով պայմանագրի ժամկետի երկարաձգման` այն ամենից հետո, ինչ նա արել է մեր ակումբի համար: Հարկ եղած ժամանակ մենք բանակցություններ կսկսենք և ամեն ինչ կքննարկենք: Կգործադրենք բոլոր ջանքերը` Ռոնալդինյոյին ակումբում պահելու համար»,- ասել է Մալուֆը:








































