Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայ-իրաքյան խորհրդարանական համագործակցությունը կակտիվացվի

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի և Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահ Քուսեյ ալ Սիհաիլիի` այսօր Բաղդադում կայացած հանդիպմանը քնննարկվեցին խորհրդարանական կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության հարցեր:

Ա. Գևորգյանը իրաքյան կողմին փոխանցել է Հայաստանի ԱԺ նախագահի բարեմաղթանքները: Փոխվարչապետը նշել է երկու երկրների խորհրդարանների միջև ավանդական բարեկամական կապերի մասին` բարձր գնահատելով հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում խորհրդարանական համագործակցության դերը:

Քուսեյ ալ Սիհաիլին իր հերթին նշել է հարաբերությունները զարգացնելու իրաքյան կողմի շահագրգռվածությունը` տեղեկացնելով, որ առաջիկայում կձևավորվի իրաքա-հայկական խորհրդարանական բարեկամության խումբը, որն իր գործունեությամբ կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը: Նա ավելացրեց, որ ոչինչ չի խանգարում բարեկամ հայ ժողովրդի հետ կապերը խորացնելուն:

Խորհրդարանի փոխնախագահը նաև ջերմությամբ է խոսել իրաքահայ համայնքի մասին` նկատելով, որ երկրում ամենուր նկատելի է հայերի հետքը: Նա նշեց հայ համայնքի դրական դերը երկրի մի շարք ոլորտների զարգացման գործում` ընդգծելով, որ Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում հայերի հետ ունեցած դարավոր բարեկամությունը:

Երկուստեք համոզմունք է հայտնվել նաև, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր Բաղդադում տեղի է ունեցել նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում համաձայնեցված փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ԻՀ փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսն ստորագրել են նիստի արձանագրությունը, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը:

Բաղդադից փոխվարչապետը մեկնել է Սուլեյմանիա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում