Monday, 29 04 2024
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում

Պայքար` ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանից փրկելու համար. մամուլ

«168 ժամ»-ը գրում է. «Այս օրերին Հայ ազգային կոնգրեսը կարծես ապրում է կազմաքանդման վերջին փուլը: Անկախ առաջիկա զարգացումներից, անկախ նրանից` Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ, ՀԱԿ-ը կպաշտպանի՞ ԲՀԿ-ի թեկնածուին, կամ ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին, ՀԱԿ-ի կազմաքանդումն այլևս իրողություն է: ` Խոսքը ոչ թե նոմինալ քաղաքական ուժի, այլ, առաջին հերթին, ՀԱԿ-ի արժեքային համսակարգի կազմաքանդման մասին է, որը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում մեր աչքի առջև:

Համաժողովրդական ալիքի արդյունքում ստեղծված Հայ ազգային կոնգրեսը, որի նպատակը սահմանադրական կարգի հաստատումն ու Հայաստանի ժոդովրդավարացումն էր, այսօր հասել է մի հանգրվանի, որում նրա անդամները բառացիորեն հայտարարում են, որ պատրաստ են համագործակցել անգամ սատանայի հետ` հանուն Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու: Այսինքն` համաժողովրդական ալիքի, մարդկանց հույզերի, հավատի, վստահության վրա հիմնված այս քաղաքական ուժը պատրաստ է այդ ամենի վրա խաչ քաշել` Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար: Դա այն իշխանափոխությունը չէ, որի համար 2007-2008 թթ. տասնյակ-հազարավոր մարդիկ հրապարակում էին: Այն ժամանակ իշխանափոխության գաղափարն ու նպատակը հիմնված էր արժեքային համակարգի վրա, մինչդեռ այսօրվա իշխանափոխության միակ արժեքը դարձել է փողը, որը ՀԱԿ-ի համար պատկերավորվում է «Բարգավաճ Հայաստանի» տեսքով: ԲՀԿ-ին ՀԱԿ-ը հռչակել է «սատանա», որի հետ ուզում է համագործակցել, որպեսզի Ս. Սարգսյանին հեռացնի շխանությունից` նրան, ասենք, Գագիկ Ծառուկյանով կամ Ռոբերտ Քոչարյանով փոխարինելու համար:

Փոխվել է ՀԱԿ-ի գործունեության բազան ու հասցեատերը: Հասարակությանն այդ դերում փոխարինել է «Բարգավաճ Հայաստանը»: Հիմա ՀԱԿ-ի գործիչները պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում նրանք են, ովքեր իրենց ողջ մտավոր և այլ կարողությունները գործի են դրել` ապացուցելու համար` միայն «ԲՀԿ-ով կա ՀԱԿ-ին փրկություն»: Այդ խմբի առաջամարտիկը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն է, ով դրել է ԲՀԿ-ի հետ համագործակցության, այսպես ասած, «գաղափարական հիմքը», իսկ մյուսներն իրար հերթ չտալով` լծվել են ԲՀԿ-ի մաքրազերծման գործին: Մյուսների մեջ են ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը (ով երեկ հայտարարեց, թե ԲՀԿ-ն կապ չունի Մարտի 1-ի հետ), Լյուդմիլա Սարգսյանը և էլի մի քանի հոգի: Խնդիրը, սակայն, ոչ թե այս խմբի անդամների քանակական ու քաղաքական կշիռն է, այլ այն, որ նրանք իրականում հանդես են գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի «դաբրոյով»: Դա անուղղակիորեն հաստատել է նաև Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը` հայտարարելով, որ ՀԱԿ առաջնորդը կիսում է ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի արտահայտած հայտնի տեսակետը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչների մյուս խմբի մեջ են մտնում մարդիկ, ովքեր համարձակվում են դեմ արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանն ու ԲՀԿ-ի մաքրազերծմանը: Այդ խմբի մեջ մտնում են ՀԱԿ քաղխորհրդի անդամներ` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Քրիստոնեաժողովրդավարական միության» նախագահ Սոս Գիմիշյանը, ՀԱԿ-ի ևս մի քանի անդամներ, ովքեր, ըստ էության, այս օրերին ամեն ինչ անում են ՀԱԿ-ի դեմքը փրկելու համար: Իրենց ազնվությամբ աչքի ընկած այս մարդիկ խոսում են բարոյականության դիրքերից, ամեն ինչ անում են` ցույց տալու համար, որ ՀԱԿ-ի այսօրվա ուղին տանում է բարոյազրկման և ՀԱԿ-ի կործանման: Նրանք, սակայն, ըստ ամենայնի, փոքրամասնություն են ու, ըստ էության, դարձել են Տեր-Պետրոսյանի ու նրա հովանավորյալների ավանտյուրայի զոհը: ՀԱԿ քաղխորհրդի անդամ հանդիսացող այս գործիչները պնդում են, որ ՀԱԿ քաղխորհուրդը ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցում Տեր-Պետրոսյանին միանձնյա որոշում կայացնելու իրավասություն չի տվել, ինչպես հայտարարում են Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու ՀԱԿ-ի մյուս «բարգավաճականները»: Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ կերպ չի միջամտում այս իրավիճակին` նաև այդպիսով հաստատելով, որ ԲՀԿ-ի հետ սիրախաղն իրականացվում է իր հետ համաձայնությամբ:

Այսինքն, լայն իմաստով, այսօր ՀԱԿ-ում փոքրամասնության մեջ հայտնված մի քանի գործիչները փորձում են ՀԱԿ-ը փրկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ վերջինիս թողտվությամբ է իրականացվում այն քաղաքական կուրսը, որը տանում է ՀԱԿ-ի կազմաքանդմանը:

Եվ, վերջապես, ՀԱԿ-ում կա գործիչների ևս մեկ խումբ, ովքեր առայժմ պահպանում են չեզոքությունը կամ այդպիսի տպավորություն են ցանկանում ստեղծել: Այս խմբի ամենաերևացող գործիչը Նիկոլ Փաշինյանն է` ով դեմ լինելով ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, այդուհանդերձ, դեռևս չի շտապում կոշտ գնահատականներ հնչեցնել՝ անընդհատ հղում անելով այդ հարցի վերաբերյալ իր նախկին դիրքորոշումներին: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը ևս, ըստ էության, «տեղ է թողնում» ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության համար, իր չեզոքությամբ նպաստելով վերը նշված առաջին` Լևոն Զուրաբյանի գլխավորած խմբին: ՀԱԿ-ի բոլոր խմբերին ու թևերին միավորում է միայն հավատն ու հույսն առ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ի վերջո կառաջադրի իր թեկնածությունը: Սակայն դա ավելի շատ խաբկանքի է նմանվում, քանի որ ՀԱԿ-ն արդեն հասել է այնպիսի վիճակի, որ անգամ Տեր-Պետրոսյանի առաջադրումը կարող է չփրկել: «Փրկել» ասելով` նկատի չունենք նրա հաղթանակը: Հաղթանակի հասնելու համար Տեր-Պետրոսյանը նախ` պետք է կանխի ՀԱԿ-ի բարոյազրկումը, որը կարծես արդեն անցել է թույլատրելի սահմանը: Սակայն, եթե ընդունենք, որ նման տեսական հնարավորություն կա, դա դժվար է պատկերացնել գործնականում, քանի որ դա անելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ՀԱԿ-ից հեռացնի բոլոր այն գործիչներին, ովքեր ամիսներ շարունակ զբաղված են ԲՀԿ-ի հետ համագործակցության հեքիաթով հասարակության ուղեղը լվանալու գործով: Այսինքն` Տեր-Պետրոսյանը պետք է հեռացնի Լևոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին և մյուսներին, ովքեր իրենց թույլ են տվել, ՀԱԿ-ի երբեմնի բառապաշարով ասած, ուրանալ Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը: Սակայն Տեր-Պետրոսյանը դա չի կարող անել ոչ միայն այն պատճառով, որ շատ է սիրում Լևոն Զուրաբյանին ու նրա ներկայիս թիմակիցներին, այլ` որովհետև նրանք բոլորը գործել են իր իսկ հանձնարարականով: Անցած տարվա նոյեմբերին հռչակված «քաղաքագիտական վերլուծության» համաձայն:

Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց, ապա նրան մնում է միայն խնդրել Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, որ չմերժեն Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի ու ևս մի քանիսի խնդրանքն ու թույլ տան իրենց աջակցել Սերժ Սարգսյանի դեմ պայքարում: Գագիկ Ծառուկյանն, իհարկե, հազիվ թե մերժի առաջին նախագահի խնդրանքը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նախ ինքը պայքարի Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ եթե Ծառուկյանը նման ցանկություն չունեցավ, հազիվ թե հանուն Լևոն Զուրաբյանի գնա այդ քայլին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում