Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի ու ռուսական «Զենիթ»-ի ֆուտբոլիստ Հալկի քրոջ գործով ձերբակալված երեք անձանցից մեկը գործարար ու ռեստորանի սեփականատեր Էլիո Պարեյրա դա Սիլվան է: Ոստիկանության հաղոդման համաձայն՝ հենց նա է եղել աղջկա առևանգման կազմակերպիչներից մեկը:
Հայտնի է դարձել, որ գործարարն ունեցել է ֆինանսական խնդիրներ ու ցանկացել է դրանք լուծել ոչ արդար ճանապարհով: Առևանգող երեք անձինք 22-ամյա աղջկա համար պատրաստվում էին պահանջել 120,000 եվրո փրկագին, սակայն չեն հասցրել:
Բանն այն է, որ գործարարը հանցագործության պահին նաև միակ վկան է եղել: Ըստ երևույթին՝ ոստիկանությունը կասկածելի բաներ է գտել Պարեյրայի խոսքում, որոնք դեպքի վերաբերյալ հակասություններ են առաջ քաշել: Սա ոստիկանությանն իրավունք է տվել ենթադրել, որ հանցագործության հետ կապ ունի հենց ռեստորանի սեփականատերը:








































