«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախկինի պես մտադիր է լքել իր պաշտոնը Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի ավարտից հետո»,– վստահեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նունլանդը։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Պետքարտուղարի ծրագրերը չեն փոխվել: Դուք հաճախ եք լսել, որ նա ցանկանում է օգնել իր հաջորդին՝ հաստատվելու այդ պաշտոնում, և վերադառնալ մասնավոր կյանքին»,-ասել է Նուլանդը մամլո ճեպազրույցի ժամանակ:
«Նախագահը դեռ կասի նոր պետքարտուղարի անունը»,-ասել է նա:
Արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Սենատի միջազգային հանձնաժողովի ներկայիս ղեկավար Ջոն Քերին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:









































