«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ: Կատալոնական ակումբը պատրաստ է քննարկել այդ ակումբների առաջարկները: Սպասվում է, որ Ֆաբրեգասի տրանսֆերի համար 40 միլիոն եվրոն ընդունելի տարբերակ է «Բարսա»-ի ղեկավարության համար:
Marca-ի փոխանցմամբ՝ Ֆաբրեգասի տրասնֆերը վաճառելու դեպքում «Բարսելոնա»-ն կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, որի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:
Բացի Ֆաբրեգասից, կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է քննարկել նաև Քրիստիան Տելյոյի, Պեդրո Ռոդրիգեսի, Դանիել Ալվեսի, Խավիեր Մասկերանոյի և Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային առաջարկները:









































