Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Արսենալ»-ի դեմ խաղից հետո «Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը կիսվել է կարծիքով:
«Ինքներս մեզ խնդիրներ էինք ստեղծում, ու մրցակիցը պատժեց հիմար սխալների պատճառով: Արդյունքում մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, ինչը լիովին բավարարում է մեզ:
Կարևոր էր, որ կարողացա ճիշտ ժամանակին գոլ խփել: Խաղակեսին ավելացված ժամանակում, երբ մրցակիցն արդեն մտածում էր ընդմիջման մասին, մենք կարողացանք հետ բերել մեկ գոլ: Հետո հիանալի խաղացինք երկրորդ կեսի սկզբնամասում ու խփեցինք երկրորդը»,– հոլանդացու խոսքերն է մեջբերում Telegraaf-ը:






































