Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին: Այս մասին գրում է Marca-ն:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը ձախ ազդրի վնասվածք էր ստացել և, նախնական տվյալներով, չէր կարողանալու մասնակցել Չեմպիոնների Լիգայի եզրափակչին:
Այնուամենայնիվ, Պեպեն հասցրել է վերականգնվել և պատրաստ կլինի մայիսի 24-ին կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ մրցավեճին:
Հիշեցնենք, որ վնասվածքից վերականգնվել է նաև «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:







































