Իտալական «Միլան»-ը հերքում է լուրերն այն մասին, թե թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանին երեկ հանդիպել է կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գալիանին հանդիպում է ունեցել Գվարդիոլայի եղբոր ու գործակալ Մանուել Էստարտեի հետ:








































