Ռուսական «Զենիթ»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հալկը չի մեկնի Բրազիլիա: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը: Հիշեցնենք, որ Հալկի քրոջը երեկ առևանգել էին, սակայն, բարեբախտաբար, ոստիկանությունն այսօր գտել է աղջկան:
«Այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի սարսափելի է: Հալկը սրա վերաբերյալ ոչ մի հայտարարություն էլ չի անի: Կարող եմ նաև ասել, որ նա չի մեկնի Բրազիլիա»,- Globo Esporte-ը փոխանցում է գործակալի խոսքերը:






































