Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնարկային խաղում հաղթանակով է ավարտել մրցապայքարը Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարում:
7:6 (7:4), 6:3 հաշվով նա առավելության է հասել ֆրանսիացի թենիսիստ Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հանդեպ:
Հատկանշական է, որ Նովակը մաքուր 24 միավոր է հաղթել՝ թույլ տալով 17 սխալ: Ցոնգան՝ 21 և 26 համապատասխանաբար: Ջոկովիչը երկու անգամ խլել է մրցակցի փոխանցումը և երեք անգամ բրեք-փոինթ արել:







































