Նոյեմբերի 6-ին Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Դաշտի տերերի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն այդ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա նոր` Nike Mercurial Vapor VIII CR խաղակոշիկներով:
Խաղակոշիկներն օգնում են մեծ արագություններ զարգացնել, իսկ հատուկ տեղադրված Teijin Microfiber թաղանթը հնարավորություն է տալիս ավելի հարմարավետ զգալ:
Նոր խաղակոշիկներն ավելի թեթև են` 185 գրամ: Nike Mercurial Vapor VIII CR-ն վաճառքի կհանվի նոյեմբերի 15-ին:








































