Լոնդոնի «Տոտենհեմ»-ը ցանկանում է ձեռք բերել «Վեսթ Հեմ»-ի հարձակվող Էնդի Քերոլի տրանսֆերային իրավունքները: Ֆուտբոլիստն անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ուշադրության կենտրոնում է, որը չի բացառում, որ իր թիմը ձեռք կբերի Քերոլի տրանսֆերն առաջիկա մինչմրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ Քերոլի իրավունքները պատկանում են «Լիվերպուլ»-ին: Ֆուտբոլիստը «Վեսթ Հեմ»-ում հանդես է գալիս վարձավճարով:







































