Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «Սանտիագո Բեռնաբեու»-ում կայանալիք խաղի ժամանակ հիանալի մթնոլորտ կտիրի:
«Ինձ դուր է գալիս «Սանտիագո Բեռնաբեու»-ն: Վստահ եմ, որ «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը հիանալի մթնոլորտ կտիրի: Դեռևս չեմ մտածել, թե ով կնվաճի Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը: Ավելի շատ մտահոգված եմ մեր խմբում ստեղծված իրավիճակով: Ցանկացած թիմ մրցաշարի հաղթող դառնալու հնարավորություն ունի: Մենք կձգտենք մեր նպատակին և քայլ առ քայլ առաջ կշարժվենք:
Պետք է ուշադիր հետևել «Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստներին: Մենք լավ ենք գործում եզրերում և եթե կարողանանք օգտվել դրանից, մրցակիցը լուրջ խնդիրներ կունենա: Իմ թիմը հիանալի հոգեբանություն ունի: Աշխարհում շուրջ 20 հզոր թիմեր կան, և «Ռեալ»-ը դրանցից մեկն է, իսկ Մոուրինյոն բարձրակարգ մասնագետ է: Նա հիանալի հումորի զգացում ունի և գերազանց գործընկեր է: Մենք հարգում ենք Մադրիդի «Ռեալ»-ին, բայց չենք վախենում նրանից»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































