Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Վալտեր Սամուելը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ինտեր» – «Յուվենթուս» խաղը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ին:
Ըստ տեղեկությունների՝ արգենտինացին ազդրի վնասվածք ունի, իսկ թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին չի պատրաստվում ռիսկի դիմել՝ Սամուելին լուրջ վնասվածքից հեռու պահելու համար:









































