Ամերիկացի թենիսիստուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամսները նիգերիական Լագոսում ցուցադրական հանդիպում անցկացրին:
Վինուս Ուիլյամսին հաջողվեց առավելության հասնել հարազատ քրոջ նկատմամբ: Խաղն ավարտվեց 6:4, 7:5 հաշվով:
Հատկանշական է, որ երկու թենիսիստուհիներն էլ պարել, զվարճացել ու խոսել են մրցավարի հետ խաղի ժամանակ:






































