Թուրինի «Յուվենթուս»-ը լրջորեն դիտարկում է «Ռոմա»-ի իտալացի հարձակվող Պաբլո Օսվալդոյի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հավանականությունը, հայտնում է Tutto Mercato-ն:
Իտալական պարբերականը նշում է, որ Օսվալդոն վեճ է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի հետ, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ Պաբլոն լքի ակումբը ու տեղափոխվի գործող չեմպիոնի կազմ:
Նշվում է, որ տրանսֆերը «ծեր սենյորային» կարող է արժենալ մոտ 15 մլն եվրո:
Բացի «Յուվենթուս»-ից խաղացողի նկատմամբ հետաքրքրվածություն է ցուցաբերում «Ֆիորենտինա»-ն:






































