Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է այն լուրերի մասին, թե ինքն անցած տարի կարող էր լքել անգլիական թիմը:
«Անցած տարի ես բանակցել եմ շուրջ 7-8 ակումբի հետ ու մոտ էի հեռանալուն, սակայն որոշեցի մնալ, քանի որ ամեն ինչ լավ էր ակումբում:
Եթե որևէ մեկը մտածում է, թե մենք վատ ենք աշխատել, թող հիշի, որ երեք տիտղոս ենք նվաճել: Դա լավ ցուցանիշ է: Մենք թիմն առաջ տանելու լավ հնարավորություններ ունենք»,- The Guardian-ի փոխանցմամբ՝ ասել է Մանչինին:






































