Իտալական «Ինտեր»-ի սեփականատեր Մասիմո Մորատին խոսել է այն մասին, թե ինչու է ձանձրանում «Բարսելոնա»-ի մասնակցությամբ խաղերը դիտելիս:
«Ֆուտբոլը միշտ եղել է կյանքի ամենաանկանխատեսելի բաներից մեկը. դու չես կարողանում գուշակել՝ ինչպես կավարտվի խաղը: Այնպես որ, ինձ, օրինակ, ձանձրացնում են «Բարսելոնա»-ի մասնակցությամբ խաղերը:
Իսկ առանց Մեսսիի «Բարսելոնա»-ն ավելի քան ձանձրալի կլիներ: Ինձ առավել շատ դուր է գալիս խաղային սխեմայի այս տեսակը. հակահարված-երեք կասեցում-գոլ»,- La Stampa-ի մեջբերմամբ՝ ասել է Մորատին:




































