Թուրինի «Յուվենթուս»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Լուսիոն, ով ամռանն «Ինտեր»-ից տեղափոխվեց թուրինյան ակումբ, ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների, ցանկանում է հեռանալ իր թիմից:
Բանն այն է, որ ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չի ստանում ակումբի կազմում(օրինակ՝ այս մրցաշրջանում նա միայն երեք հանդիպման է մասնակցել): Մոտ օրերս Լուսիոն հանդիպում կունենա թուրինյան ակումբի ղեկավարության հետ, որից հետո պարզ կդառնա բրազիլացու ապագան:









































