Սան Ֆելիու դե Լյաբրոգատ քաղաքի ադմինիստրացիան (Բարսելոնայի նահանգ) նոր հարկ է սահմանել շնատերերի համար: Ինչպես հաղորդվում է, այն ուժի մեջ կմտնի 2013-ից:
Հարկը տարեկան 15 եվրո է՝ ոչ վտանգավոր շների համար, ու 35 եվրո՝ վտանգավոր կենդանիների համար:
Նշվում է, որ հարկից կազատվեն շնիկների տերերը, միայնակ, 65 տարեկանից բարձր տարեց մարդիկ, ու նրանք, որոնք պահելու շներ են վերցրել անապաստան կենդանիների կացարանից:
Ինչպես նկատում է Espanarusa-ն, Իսպանիայի որոշ քաղաքներում շների հարկ արդեն գոյություն ունի: Օրինակ՝ Լեոնում տնային կենդանիների տերերը վճարում են տարեկան 11,65 եվրո, իսկ 2013-ի հունվարից այդ գումարը կավելանա՝ հասնելով 99,95 եվրոյի:









































