«Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայանթը պատասխանել է այն քննադատությանը, որը հետևել է թիմի` NBA-ի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկում կրած երկու անընդմեջ պարտություններին:
«Ես պարզապես չեմ հասկանում այս քաղաքի բնակիչներին: Փորձում եմ զսպել ինձ` վիրավորական արտահայտություններ չհնչեցնելու համար: Նրանք տեսել են, թե ինչպես ենք բազմաթիվ տիտղոսներ նվաճում: Նրանք գիտեն, թե ինչքան բարդ է կազմակերպել գրոհները, և այսքանից հետո հնչող քննադատությունը պարզապես հիմարություն է:
Միակ բանը, որը փոխվել է, այն է, որ այժմ կա Մայք Բրաունը, ով ասում է, որ անհրաժեշտ է համբերատար լինել: Երբ թիմը գլխավորում էր Ֆիլ Ջեքսոնը, նա բոլորին հրամայում էր լռել: Ֆիլը կարող էր դա անել, քանի որ հաղթել էր առաջնությունը, իսկ Մայքը չի հաղթել: Ես ևս նվաճել եմ չեմպիոնի կոչումը և կարող եմ ասել Մայքի փոխարեն` լռեք և թույլ տվեք մեզ աշխատել»,- Բրայանթին մեջբերում է ամերիկյան մամուլը:








































