Ավստրալական փոփ երգչուհի Քայլի Մինոուգը հավատարիմ է իր սեքսուալ ոճին:
Կոկտեյլային զգեստները, քիպ իրանները և գայթակղիչ կտրվածքները միշտ եղել են Մինոուգի այցեքարտերը: Գեղեցկուհին միշտ զուսպ ու սեքսուալ է: Նա կարողանում է ազնվազարմությունը համադրել գայթակղության հետ, իսկ համեստությունն ու հանգիստ ոճը սեքսուալ տարրերի հետ:
Այս անգամ փոքրամարմին գեղեցկուհին նորից գրավեց բոլորի ուշադրությունը իր բարեկազմ իրանի շնորհիվ համարձակ և բրենդային զգեստի: 45-ամյա Քայլին հայտնվել է Իտալիայի «Երկրի ձայնը» շոուում հիանալի լատեքսային զգեստով, որը չափազանց գեղեցիկ ու ոճային էր:










































