Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացում կատարեց իր ավելի վաղ ընդունած` «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ, որոնցով հղիության արհեստական ընդհատումը սահմանվում է որպես բժշկական միջամտություն, և ամրագրվում են դրա վիրաբուժական և դեղորայքային տարատեսակները։
Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին համահունչ` հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման բժշկական գործելակարգերը։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի