Interpol-ի խմբի ղեկավար Փոլ Բենքսը կմարմնավորի լիամետրաժ «Իմ զոհը» (Mine to Kill) ֆիլմի գլխավոր հերոսին: Այս մասին տեղեկացնում է Gigwise կայքը:
Ֆիլմը Ջեֆրի Քենդլի՝ նյույորքցի գովազդային գործակալության կրեատիվ տնօրենի մասին է: Քենդլը «գիտի, որ հաստատ չի մեռնի սովից, սակայն մտավախություն ունի, որ ինչ-որ ժամանակ կմեռնի ձանձրույթից»:
Մի անգամ մեքենայով ուղևորվելիս նա ճանապարհից վերցնում է մի ուղևորուհու, ու այդ հանդիպումը փոխում է նրա ողջ կյանքը:
Ժապավենը բեմադրում է Ջեյմս Քենդին: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն 2013թ.: Ներկայում ռեժիսորը զբաղվում է ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ գումարների հայթայթմամբ:
Փոլ Բենքսը նոր՝ Banks ձայնասկավառակը թողարկել է 2012թ. հոկտեմբերի 22-ին: Նրա նախորդ՝ Julian Plenti is… Skyscraper ձայնասկավառակը լույս էր տեսել 2009թ.-ին:
Interpol խմբի չորրորդ ու վերջին ալբոմը լույս է տեսել 2010թ. սեպտեմբերին:









































