Goal.com-ի տեղեկացմամբ` «Քրիստալ Փելաս»-ի 19-ամյա հարձակվող Վիլֆրիդ Զախան հայտնվել է Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրության կենտրոնում: Խաղացողի` ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, այդ իսկ պատճառով «Քրիստալ Փելաս»-ը հայտարարել է, որ խաղացողից կբաժանվի առնվազն 20 մլն ֆունտի դիմաց:
Զախան իր թիմի կազմում անցկացրել է 107 հանդիպում` դառնալով 11 գոլի հեղինակ:
Երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սակայն խաղացողի տրանսֆերի ամենահավանական թեկնածուն Լոնդոնի «Արսենալ»-ն է:








































