«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նշել է, որ դեռ չգիտի, թե կդիտի արդյոք Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում մրցելու են մադրիդյան երկու ակումբները` «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն:
«Դեռ չգիտեմ, թե ինչով եմ զբաղված լինելու Չեմպիոնների լիգայի եզրափակչի օրը: Հնարավոր է` դիտեմ հանդիպումը: Բայց ես չեմ կարծում, թե այդ խաղն ինչ-որ կերպ կազդի Լա Լիգայում թիմերի ուժերի հարաբերակցության վրա: Թիմերից յուրաքանչյուրը նախապատրաստվելու բավականաչափ ժամանակ կունենա:
«Ատլետիկո»-ի հաջողություններն ինձ չեն զարմացնում: Նրանք վաղուց են ընթանում այդ ճանապարհով` ցուցաբերելով համեստություն և պրոֆեսիոնալիզմ: Բայց «Բարսելոնա»-ն հավատում է իր ուժերին և հույս ունի հաղթել առաջնությունում»,- Բուսկետսի խոսքերը մեջբերում է AS-ը:









































