Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, վերակազմավորել է փորձագիտական հանձնաժողովը նախկին ֆուտբոլիստներ գերմանացի Ֆրանց Բեկեմբաուերի ու բրազիլացի Պելեի գլխավորմամբ:
Նշենք, որ հանձնաժողովն զբաղվում է 2014 թվականի Աշխարհի առաջնության դիտարժանությունը բարձրացնելու համար:
«Task Force Football 2014»-ի պարտականություններն այժմ կատարելու է ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գծով կոմիտեն, որը գլխավորում է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Նշենք, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ 2010 թվականին որոշ հանդիպումներ դիտարժան չեն ստացվել:



































