Մոսկվայի «Սպարտակ»-ը պատրաստվում է հրաժարվել պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսի ծառայություններից:
Globo Esporte-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը կարող է բրազիլական «Պալմեյրաս» տեղափոխվել: 29-ամյա Բարիոսը մոսկովյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է, սակայն ընդամենը մեկ գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղերում:
Հիշեցնենք, որ Բարիոսը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականի օգոստոսին` մոսկովյան ակումբի հետ ստորագրելով 3-ամյա պայմանագիր:







































