Thursday, 18 06 2026
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

Անկասելիները. Սպորտ

Ընթացիկ մրցաշրջանում տարբեր առաջնությունների ներկայացուցիչներ հիանալի մեկնարկեցին և հաղթարշավների հեղինակ դարձան: Առաջատար առաջնություններում վերջինն ընդհատվեց Մյունխենի «Բավարիա»-ի հաղթական ընթացքը: Հետադարձ հայացք ձգելով առաջատար առաջնությունների վրա՝ հիշենք թիմերի հաղթարշավները՝ առաջնությունների մեկնարկում:

Իսպանիա

«Ռեալ», 1961/62թթ. մրցաշրջան, 8 անընդմեջ հաղթանակ: Սերիայի ավարտը՝ 9-րդ տուր, «Ռեալ» – «Օվյեդո»՝ 0:1: Արդյունքը՝ Իսպանիայի չեմպիոն:

1956-60թթ. «Ռեալ»-ն անկասելի էր ամբողջ աշխարհում. թիմը հաղթող էր ճանաչվել նշված ժամանակահատվածում Չեմպիոնների գավաթի (Չեմպիոնների լիգա) բոլոր խաղարկություններում: Իսպանիայի առաջնության 1961/62թթ. մրցաշրջանում մադրիդցիները հերթական ռեկորդը սահմանեցին: Թիմն առաջնությունը մեկնարկեց հաղթանակով, որը շարունակվեց մինչև 9-րդ տուրը: «Ռեալ»-ն արտագնա խաղում զիջեց «Օվյեդո»-ին:

Անգլիա

«Տոտենհեմ», 1960/61թթ. մրցաշրջան, 11 անընդմեջ հաղթանակ: Սերիայի ավարտը՝ 12-րդ տուր, «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1: Արդյունքը՝ Անգլիայի չեմպիոն:

Վերջին անգամ «Տոտենհեմ»-ն Անգլիայի չեմպիոն է դարձել 1960/61թթ. մրցաշրջանում: Առաջնության մեկնարկից ի վեր Բիլ Նիքլսոնի սաները 2 ամիս չէին ճաշակել պարտության դառնությունը, իսկ առաջին 16 հանդիպումներից 15-ում հաղթանակ էին տարել: Նման մեկնարկից հետո ոչ մի թիմ չկարողացավ գահընկեց անել «Տոտենհեմ»-ին: Նշենք, որ այդ ժամանակ «Տոտենհեմ»-ի կազմում հանդես էին գալիս 17 խաղացողներ, որոնք կարողացան նվաճել նաև Անգլիայի գավաթը:

Իտալիա

«Յուվենթուս», 1930/31 և 1985/86թթ. մրցաշրջաններ, 8-ական անընդմեջ հաղթանակներ: Սերիաների ավարտը՝ 9-րդ տուր, «Յուվենթուս» – «Նապոլի»՝ 1:2 (1930/31) և «Նապոլի» – «Յուվենթուս»՝ 1:0 (85/86): Արդյունքը՝ Իտալիայի չեմպիոն:

Իտալիայում ռեկորդակիր «Յուվենթուս»-ը ռեկորդային մրցաշրջաններում չկարողացավ հեշտությամբ արժանանալ երկրի չեմպիոնի կոչմանը: 2 դեպքերում էլ լուրջ դիմադրություն ցույց տվեց «Ռոմա»-ն: 85/86թթ. մրցաշրջանում Սվեն-Գորան Էրիկսոնի թիմը նույնիսկ կարողացել էր շրջանցել «Յուվե»-ին: Սակայն մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «ջալոռոսիները» զիջեցին ետնապահ «Լեչե»-ին, իսկ Ջովանի Տրապատոնիի թիմն իր հնարավորությունը բաց չթողեց:

Գերմանիա

«Բավարիա», 2012/13թթ. մրցաշրջան, 8 անընդմեջ հաղթանակ: Սերիայի ավարտը՝ 9-րդ տուր, «Բավարիա» – «Բայեր»՝ 1:2:

Գերմանիայի Բունդեսլիգայում ռեկորդակիրը Մյունխենի «Բավարիա»-ն է, իսկ ռեկորդը սահմանվել է ընթացիկ մրցաշրջանում: Յուպ Հայնեսը հիանալի է աշխատում, իսկ մյունխենյան ակումբում հզոր կոլեկտիվ է հավաքված:

Անցած մրցաշրջանում նույնպես «Բավարիա»-ն հաջող էր մեկնարկել Բունդեսլիգայում, սակայն թիմը 2 ամիս շարունակ չէր կարողանում ուշքի գալ, իսկ «Բորուսիա»-ն այդ ընթացքում հաղթանակներ էր տանում: Արդյունքում՝ դորտմունդյան ակումբը երկրորդ անգամ անընդմեջ Գերմանիայի չեմպիոն հռչակվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում