Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է իր թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ իր հայրենակիցը հաճախ է ստիպված լինում իրեն հասցեագրված վիրավորանքներ լսել` արտագնա հանդիպումների ժամանակ:
«Չեմ կարծում, թե Ռոնալդուի պատասխաններն ինչ-որ բան կփոխեն: Հեշտ չէ նման վիրավորանքներին դիմանալ: Սակայն, ի պատասխան նման դրսևորումների, Ռոնալդուն զսպվածություն է ցուցաբերում և ցուցադրում է իր դաստիարակվածությունը»,- հայտարարել է Մոուրինյոն:
«Ոսկե գնդակ»-ի ապագա մրցանակակրի մասին լրագրողների հարցին Մոուրինյոն հայտնել է, որ իր համար այդ թեման փակված է և ամենակարևորն այն է, որ թիմը հաղթանակներ տանի:








































