Մադրիդի «Աթլետիկո»-ի ու Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն դժվարանում է ասել, թե ով է «Ոսկե գնդակ»-ն ստանալու ամենաարժանի թեկնածուն:
«Ո՞ւմ տալ «Ոսկե գնդակ»-ը. բարդ հարց է: Շատ ֆուտբոլիստներ կան, որ այս տարի մեծ բաներ են արել, նրանցից շատերն արժանի են այդ մրցանակին:
Սակայն պետք է ասեմ, որ կնվաճի կաˊմ Մեսսին, կաˊմ Ռոնալդուն, կաˊմ Ինյեստան»,- ասել է Ֆալկաոն:
Հարցին, թե ով կճանաչվի տարվա լավագույն մարզիչ, Ֆալկաոն ասել է. «Կարծում եմ՝ Դիեգո Սիմեոնեն»:








































