Թուրինի «Յուվենթուս»-ը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ թիմի խաղացողներ Արտուրո Վիդալն ու Կլաուդիո Մարկիզիոն չեն մասնակցի A Սերիայի վաղը կայանալիք տուրի «Բոլոնիա»-ի դեմ խաղին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ շարք է վերադարձել Լուսիոն:
Մարկիզիոն արդեն իսկ մեկ խաղ բաց է թողել: Նա չկարողացավ օգնել իր թիմին «Կատանիա»-ի դեմ խաղում մերկաթաթի վնասվածքի պատճառով:
Այսպիսով, թուրինցիների մարզչական շտաբը պետք է լուրջ փոփոխություններ կատարի թիմի կազմում:









































