«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Յայա Տուրեն խոստովանել է, որ իր թիմը հետևել է չեմպիոնության համար պայքարում իր հակառակորդներ «Լիվերպուլ»-ի և «Չելսի»-ի միջև կայացած հանդիպմանը, որն ավարտվեց լոնդոնցիների 0:2 հաշվով արտագնա հաղթանակով: Բացի այդ ֆուտբոլիստը նշել է, որ իրենց անհրաժեշտ է կենտրոնանալ վերջին 3 հանդիպումների վրա:
«Անկեղծ ասած մենք մի փոքր հետևել ենք «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպմանը,- Տուրեի խոսքերն է փոխանցում BBC-ն: -Այսօր մենք շատ լավ խաղացինք: «Քրիսթալ Փելես»-ը հաղթանակներ էր տարել վերջին ժամանակներում: Սա բարդ հանդիպում էր, բայց «Սիթի»-ն լավ տեսք ուներ:
Մենք առջևում 3 խաղ ունենք և մեզ պետք է կենտրոնանալ այդ խաղերում հաղթանակի հասնելու վրա: Չեմ ցանկանում հանձնվել: Յուրաքանչյուր խաղը ինձ համար շատ կարևոր է, և այսօր «քաղաքայիններ»-ը խաղում էին այնպես, ինչպես վերջին խաղում: Մենք, «Լիվերպուլ»-ը և «Չելսի»-ն շատ մոռ ենք ընթանում միմյանց, այդ պատճառով պետք է հաղթենք մեր բոլոր խաղերում»:
Հիշեցնենք, որ այօսր Պրեմիեր լիգայի 36 տուրում «Սիթի»-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով հաղթանակ էր տարել «Քրիսթալ Փելես»-ի նկատմամբ և վաստակել էր 77 միավոր՝ առաջատար «Լիվերպուլ»-ի նկատմամաբ միավորների տարբերությունը հասցնելով 3-ի: Նշենք նաև, որ «քաղաքայիններ»-ը 1 խաղ պակաս են անցկացրել:








































