Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ատլետիկո»-ին:
«Վալենսիա»-ի առավելությամբ անցած խաղում բախտը ժպտաց մադրիդցիներին: «Ատլետիկո»-ն հաղթեց նվազագույն 0:1 հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գոլը 43 րոպեին խփեց Ռաուլ Գարսիան:
Այսպիսով, 35 տուրից հետո «Ատլետիկո»-ն իր միավորների քանակը հասցրեց 88-ի՝ 6 միավորով առաջ անցնելով 2-րդ հորիզոնականում գտնվող Մադրիդի «Ռեալ»-ից, որը 1 խաղ պակաս է անցկացրել: Իսկ «Վալենսիա»-ն մնում է իր 45 միովորով և շարունակում է ընթանալ 8-րդ հորիզոնականում
«Վալենսիա» – «Ատլետիկո»՝ 0:1
0:1 Ռաուլ Գարսիա (43՛)









































