Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը որոշել է չմասնակցել Փարիզի «Մասթերս»-ին, որը մեկնարկել է հոկտեմբերի 29-ին: Ֆեդերերը, ով մասնակցեց Բազելի մրցաշարի եզրափակչին, հայտարարեց, որ ATP Լոնդոնի մրցաշարի մեկնարկից առաջ իրեն հանգիստ է հարկավոր:
Այսպիսով` Փարիզի «Մասթերս»-ը բաց թողնելուց հետո Ֆեդերերը չի կարողանա պահպանել առաջին հորիզոնականը ATP վարկանիշային աղյուսակում և այն կզիջի Նովակ Ջոկովիչին:
Ջոկովիչն առաջին հորիզոնականը կպահպանի մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը:








































