«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Ջենոա»-ի 19-ամյա պաշտպան Մարիո Սամպիրիսիի ծառայություններով: Այդ մասին են հայտնում բրիտանական լրատվամիջոցները:
Անգլիական ակումբի սկաուտները ներկա են եղել «Միլան»-ի և «Ջենոա»-ի միջև կայացած հանդիպմանը` ֆուտբոլիստի ներուժին ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ջենոա» է տեղափոխվել 2011 թվականին: Նրա իրավունքների դիմաց 1 մլն եվրո է վճարվել: Մարիոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսի»-ն և «Լիվերպուլ»-ը:









































