РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանում գտնվող Բուշեհրի ատոմակայանի առաջին բլոկը պատվիրատուին կհանձնվի 2013 թվականի մարտին: Այս մասին հայտարարել է НИАЭП ընկերության՝ Իրանում և Թուրքիայում ատոմակայանների կառուցման գծով փոխտնօրեն Վլադիմիր Պավլովը.
«Բուշեհրի ատոմակայանի առաջին բլոկում աշխատանքներն ընթանում են իրանական պատվիրատուի գրաֆիկին համապատասխան: Առաջին բլոկի հանձնումը պլանավորված է 2013 թվականի մարտի վերջին: Գրաֆիկով նախատեսված են բլոկի հուսալի ու անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված աշխատանքներ»:
Բուշեհրի ատոմակայանի կառուցումը մեկնարկել է 1974 թվականին:









































