Բասկետբոլի Ռուսական ԲԿՄԱ-ի հարձակվող Սոնի Ուիմսը ճանաչվել է Եվրոլիգայի հոկտեմբեր ամսվա ամենաարժեքավոր բասկետբոլիստ: Այս մասին տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը:
26-ամյա հարձակվողն այդ ամսին մասնակցել է երեք հանդիպման՝ միջինը վաստակելով 20.3 միավոր:
Հատկանշական է, որ միայն «Պարտիզան»-ի դեմ հանդիպմանը նա 30 միավոր վաստակեց:









































