«Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կարլոսը խոսել է Մախաչկալայի ակումբում իր աշխատանքի մասին, ինչպես նաև հայտարարել, որ ապագայում պատրաստվում է մարզչական կարիերա սկսել:
«Ես ճամփորդում եմ թիմի հետ և աշխատում եմ մարզիչների հետ միասին: Սա իմ նոր կյանքն է, որից ես հաճույք եմ ստանում: Կցանկանայի մարզչի որակավորում ստանալ: Իհարկե, լավ է լինել ակումբի տնօրեն, բայց ես իմ ապագան կապում եմ մարզչական աշխատանքի հետ: Դա իմ մեծ ցանկությունն է:
Ինչ վերաբերում է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, ապա պետք է նշեմ, որ Ռուսաստանն ուժեղ տնտեսություն ունի: Բոլորս գիտենք Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մասին, սակայն երկրում բազմաթիվ այլ քաղաքներ կան` զարգացած ենթակառույցներով: Կարծում եմ` կազմակերպչական առումով այդ առաջնությունը լավագույններից կլինի»,- Կարլոսին մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:








































