«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտարարեց, որ կարող է թիմ վերադարձնել երիտասարդ հարձակվող Ռոմելու Լուկակուին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Բրոմվիչ»-ում.
«Մենք կարող ենք Լուկակուին թիմ վերադարձնել արդեն հունվարին, քանի որ «Վեսթ Բրոմվիչ»-ի հետ կնքած պայմանագրում նման կետ կա:
Նա բարձրակարգ խաղ է ցուցադրում, իսկ մենք հետևում ենք նրա հաջողություններին»,- Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է Transfermarketweb-ը:









































