Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Միլան» – «Ջենոա» խաղից հետո հայտարարել է, որ ինքը գոհ է իր խաղացողների մրցելույթից:
««Միլան»-ն արժանիորեն հաղթեց այդքան քննադատություններից հետո: Մենք կարող էինք գոլ խփել դեռևս առաջին խաղակեսին, քանի որ մի քանի լավ պահեր ունեինք: Փոխանցումներ կատարելիս շատ ենք սխալվում. դա երևաց նաև «Մալագա»-ի հետ խաղին:
Ամեն պարագայում մեզ հաջողվեց հաղթանակի հասնել: Գոհ եմ իմ տղաների ցույց տված խաղից այսքան անհաջողություններից հետո: Կարծում եմ՝ «Միլան»-ը արդյունքի հասնելու վերաբերյալ խնդիրներ ունի, ոչ թե խաղի: Մեր ամենավատ հանդիպումն «Անդերլեխտ»-ի հետ խաղն էր»,- ասել է Ալեգրին:









































