Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Իվան Կամպոյի կարծիքով` արդարացի կլինի, եթե «Ոսկե գնդակ»-ը ստանա Իկեր Կասիլյասը:
«Կասիլյասն արժանի է «Ոսկե գնդակ»-ի, ինչպես նաև Ռաուլը, ով պետք է ստանար այդ մրցանակը տարիներ առաջ: Արդեն հոգնել եմ կրկնել` Իկերն արժանի է «Ոսկե գնդակ»-ին նույնքան, որքան Ինյեստան և Խաբի Ալոնսոն:
Կասիլյասը «Ռեալ»-ի թալիսմանն է: Մենք հպարտանում ենք, որ նրա հետ նույն թիմում ենք խաղացել»,- ասել է Կամպոն:








































