«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Չելսի»-ի հետ կայանալիք արտագնա խաղից առաջ հայտարարեց, որ «արիստոկրատներ»-ը զգալու են իրենց ավագի` Ջոն Թերիի կարիքը, որը որակազրկված է և չի մասնակցի այդ խաղին.
«Թերիի, Քոուլի, Լեմպարդի, Չեխի կարգի ֆուտբոլիստները, որոնք «Չելսի»-ում խաղում են երկար ժամանակ, կայունություն են ապահովում թիմի համար: Նրանց ահռելի փորձն ավելի ուժեղ է դարձնում «Չելսի»-ն:
Մեր դեմ խաղում «Չելսի»-ն զգալու է Թերիի կարիքը: Բազմաթիվ խաղերում նրա ներկայությունը որոշիչ է եղել և օգնել է «Չելսի»-ին: Նման խաղացողների բացակայության պայմաններում ֆուտբոլը գունեղ չէ»,- հայտարարեց Ֆերգյուսոնը:









































