Կյանքի 87-րդ տարում Դրեզդենում մահացել է գերմանացի մանկավարժ, կոմպոզիտոր Հանս Վերներ Հենցեն: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Հենցեն գրել է ավելի քան 200 տարբեր ստեղծագործություններ` ներառյալ սիմֆոնիաներ, երաժշտական բեմադրություններ բալետների համար, առանձին ստեղծագործություններ` դաշնամուրի ու լարային գործիքների համար: Այս մասին հայտնում է Schott հրատարակությունը:
Հենցեն համարվում է ժամանակակից երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Արվեստում ձեռք բերած նվաճումների համար նա արժանացել է մի շարք մրցանակների: 1990թ. նա արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակի, որն աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից է երաժշտական ոլորտում: Երաժիշտներն այն հաճախ համեմատում են Նոբելյան մրցանակի հետ:









































