ԱՄՆ նախագահի` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական Ջան Բրեննանը քննադատել էԵՄ-ին, քանի որ վերջինս հրաժարվել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն ահաբեկչական խմբավորում ճանաչել:
Բրեննանը նաև հայտարարել է, որ «Հըզբոլլահ» -ն օգնում է կրթել սիրիացի և յեմենցի զինյալներին:
Նա նշել է, որ ԵՄ-ի այդպիսի դիրքորոշումը դժվարացնում է ինչպես կառույցի, այնպես էլ ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությունը:
ԱՄՆ-ը «Հըզբոլլահ»-ին ահաբեկչական խմբավորումների ցուցակում է ընդգրկել 1995-ին:









































