Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին իր հիացմունքն է արտահայտել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Այս մասին Չավին խոսել է Աուստուրիայի Արքայազնի մրցանակն ստանալու արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ այդ մրցանակը տրվել է Չավիին ու Կասիլյասին՝ ի նշան երկարատև ընկերության:
«Ֆուտբոլային տեսանկյունից հարկ չկա խոսել է Կասիլյասի մասին: Իկերը Տարվա լավագույն ֆուտբոլիստի պայքարում իմ մրցակիցներից մեկն է: Իհարկե, եղել են խաղեր, երբ «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի միջև ուժգին տարաձայնություն է եղել, սակայն ընկերությունը բարձր է ամեն ինչից: Մենք հպարտ ենք այն բանի համար, որ այս մրցանակը տրվում է՝ ի նշան մեր ընկերության, որն արդեն տևել է ավելի քան 15 տարի»,- ասել է Չավին:









































