«Կրասնոդար»-ի աջ պաշտպան Օգնեն Վրանեշը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրությունների ոլորտում:
Աշխարհի 2014թ առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Լիտվայի հավաքականի հետ խաղում (3:0) անգլիական ակումբի սկաուտները տրիբունայից հետևել են Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստի գործողություններին:
«Այո, նրանք հետաքրքրվում են իմ ծառայություններով, բայց ավելին ասել չեմ կարող: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,- Վրանեշին մեջբերում է SportSport.ba-ն:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղերում պաշտպանը 1 գոլ է խփել:








































