«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Անժի»-ի դեմ խաղից հետո (1:0) նշել է, որ հեշտ չէր ռուսական թիմի պաշտպանությունը քանդելը:
«Մենք շատ ուրախ ենք, որ երեք միավոր վաստակեցինք, չնայած խաղը շատ բարդ ընթացք ստացավ:
«Անժի»-ն ուժեղ, կազմակերպված թիմ է: Անկասկած, մենք դա գիտեինք նաև խաղից առաջ: Իսկ այսօր դրանում պարզապես համոզվեցինք: Մրցակցի պաշտպանությունը քանդելը շատ դժվար էր: Նրանք շատ լավ էին պաշտպանվում ու մեզ շատ խնդիրներ առաջադրեցին:
Բայց, բարեբախտաբար, Ստյուարտ Դաունինգը հիանալի գոլ խփեց: Հիմա մենք խմբում առաջին տեղում ենք: Հուսով եմ`հետագայում կմնանք այդ դիրքում»,- հայտարարել է Ջերարդը:








































